Աֆղանստանում հայտնաբերվել են օգտակար հանածոների չմշակվող հանքավայրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 տրլն դոլար: Հանածոների մեջ կա երկաթ, կոբալտ, ոսկի, նիոբիում, լիթիում, որն օգտագործվում է նոութբուքերի եւ շարժական սարքավորումների մարտկոցների համար:
Հանքավայրերն այնքան հարուստ են, որ պաշտոնյաների խոսքով, կարող են Աֆղանստանը դարձնել «լիթիումի Սաուդյան Արաբիա», հաղորդում է Lenta.ru-ն:
Ամերիկյան երկրաբաններն ուղարկվել են Աֆղանստան 2004թ.: Այդ մասին տեղեկատվությունը հավաքվել է խորհրդային գիտնականների կողմից դեռ 80-ականներին, բայց հանքավայրերի մշակում չի իրականացվել:



























