Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Գեւորգ Չիլինգարյանը մեղադրվում է գողություններ կատարելու մեջ:

Մայիսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր տվել մի կին եւ հայտնել, որ նույն օրը իրեն կողոպտել են. երիտասարդ տղան կնոջ վզից պոկել է 230 հազար դրամանոց ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Օրեր անց ոստիկանություն նորից ահազանգ ստացվեց, տուժողը նորից կին էր. նույն թաղամասում երիտասարդ տղան հափշտակել էր կնոջ ոսկյա շղթան եւ նորից դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ ոստիկաններին հաջողվել էր պարզել, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի բնակիչ Գեւորգ Չիլինգարյանը: Հուլիսի 26--ին հայտարարվել էր հետախուզում, իսկ օգոստոսի 2-ին էլ ոստիկանները Հրազդանի կիրճից բերման էին ենթարկել Գեւորգին: Վերջինս ոստիկանությունում պատմեց, որ մի շարք նմանատիպ կողոպուտներ էլ է կատարել:

Գեւորգ Չիլինգարյանը կալանավորվել է: Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: