Google եւ Yahoo ընկերություններն իրենց փոստային ծառայություններն ամբողջությամբ ծածկագրված եւ համատեղ են դարձնելու: Այս մասին տեղեկացնում է СNet-ը:
Yahoo Mail փոստն ամբողջությամբ ծածկագրված է դառնալու 2015 թվականին: Yahoo-ի տեղեկատվական տնօրեն Ալեքս Սթեյմոսն այս մասին տեղեկացրել է Լաս Վեգասում կայացած ասուլիսում: Ընդ որում, Yahoo-ի փոստային ծառայության ծածկագրումը համատեղվելու է Gmail-ի ծածկագրման հետ:
Այդ նշանակում է, որ Gmail-ի եւ Yahoo-ի միջեւ ուղարկվող փոստն ամբողջ ծածկագրված է լինելու: Gmail-ի օգտատերերի թիվը գերազանցում է 425 միլիոնը, իսկ Yahoo Mail-ից օգտվում է շուրջ 273 մլն մարդ:





























