Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել են Նալբանդյան գյուղի տնամերձում աճեցված կանեփի թփեր եւ կանեփի բույսերով ծաղկամաններ:

«Կանեփ կակաչ-2014» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանները հայտնաբերել են 7 հատ 10 կիլոգրամ քաշով եւ ծաղկամանների մեջ աճեցված 5 հատ 200 գրամ կշռող կանեփի բույսեր: Տանտիրուհին հայտարարել է, որ դրանք պատկանում են ամուսնուն՝ Սուրեն Հակոբյանին:

Ձեռնարկվում են միջոցառումներ տանտիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: