Ոկրաինայի մի քաղաքացի դատի է տվել նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ 30-ական թվականների Գոլոդոմորի՝ որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանության ժխտման համար:

Նախնական դատաքննությունը սկսվելու է հունիսի 15-ին:

Իր հայցում քաղաքացի Վալասյուկը նկատել է, թե Յանուկովիչը, ապրիլի 27-ին Ստրասբուրգում հերքելով Գոլոդոմորի ցեղասպանություն լինելու փաստը, անպատվե է հայցվորի պատիվն ու արժանապատությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ հայցվորի՝ իր հայտարարությամբ Յանուկովիչը խախտել է Ուկրաինայի «Գոլոդոմորի մասին» օրենքի մի շարք կետեր: