Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Հելմեթ քաղաքից 59-ամյա ոստիկան Ռիչարդ Ռեսին, ի պատասխան սահմանադրական իրավունքները խախտելու մասին տեղի բնակիչներից մեկի բողոքի, հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցները չպետք է հետեւեն Սահմանադրությանը, քանի որ նախագահն ինքը այդ չի անում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով USA TODAY-ին:

Հելմեթի բնակիչ Սթիվ Վրոնկոն ոստիկանի հետ վեճի է բռնվել՝ ապացուցելով, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նա իրավունք չունի հասարակական վայրում տեսանյութ նկարահանել, սակայն ոստիկանը պատասխանել է, որ «քանի որ Օբաման ոչնչացրել է Սահմանադրությունը, ապա այն իր համար ցուցանիշ չէ»:

Սթիվ Վրոնկոն այս ամենը տեսագրել է, որն անմիջապես մեծ տարածում է ստացել reddit սոցիալական լրատվական կայքում՝ տարակուսանք առաջացնելով: Ոստիկանն ինքը հայտարարել է, որ այդ ամենն առանց մտածելու է ասել:

Վրոնկոն ու նրա կինը բողոքել են քաղաքի կենդանիների ապաստանի առիթով արված բարեփոխումներից: Նրանք տեղեկացրել են, որ ոստիկանությունն իրենց խնդրել է դադարեցնել լուսանկարել ու տեսանյութ նկարահանել, որտեղ ամուսիններին արդեն երկու անգամ նկատել են:

Չսպասելով հետաքննության արդյունքներին՝ Ռիչարդ Ռեսին ազատվել է աշխատանքից, այդպիսով ավարտելով ոստիկանի 36-ամյա կարիերան: