Թուրքիայում մեծ արձագանք է գտել Կոսովոյի KTV հեռուստաընկերությամբ ցուցադրված մի տեսագրություն, որում հույն հատուկջոկատայինները երգում են հակաթուրքական երգեր:

Ցուցադրված տեսագրության մեջ հույն հատուկջոկատայինները երգում են. «Լեռներում հացի փոխարեն կխմենք կոսովացիների, ալբանացիների եւ թուրքերի արյունը»:

Նշվում է, որ հույն զինվորներն իրենց երգերում նաեւ շեշտել են, թե Այա Սոֆիան կրկին իրենցն է լինելու, իսկ Կիպրոսն ու Մակեդոնիան՝ հույներինն է:

Թուրքիայից բացի տեսագրությունը մեծ արձագանք է գտել նաեւ Կոսովոյում եւ Ալբանիայում: Դեռեւս հայտնի չէ, թե երբ է նկարահանվել հիշյալ տեսագրությունը: