Հունիսի 14-ի առավոտյան Ռիգայում ձերբակալվել են հայտնի թատերայաին  ռեժիսոր Վիեստուր Կայրիշսն ու օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը «հասարակական վայրում հարբած վիճակում գտնվելու», նաեւ խուլիգանության համար:

Կայրիշսը հրաժարվել է բաժնում թեսթ անցնելուց եւ նրան տեղափոխել են ստացիոնար բաժին, իսկ Հասմիկ Գրիգորյանի օրգանիզմում հայտնաբերվել է 1,69 պրոմիլ ալկոհոլ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ռեժիսոր կինը՝ Իեվա Յուրյանեն հայտարարել է, թե Հասմիկ Գրիգորյանը փորձել է խափանել ռեժիսորի ձերբակալությունը, սակայն նրան գցել են գետնին եւ ձեռնաշղթաներ հագցրել: Ռիգայի մունիցիպալ ոստիկանության մամուլի քարտուղար Ինեսե Տիմանեի խոսքով Գրիգորյանը չի արձագանքել ոստիկանության պահանջին, ագրեսիա է ցուցաբերել, նաեւ հայհոյել է, ինչի համար ձերբակալվել է: