Youtube-ում մեծ ճանաչում է վայելում մի տեսանյութ, որում ամերիկյան Քանզաս նահանգից ֆերմեր Դարեք Քլինգենբերգն իր կովերի նախրի համար Lorde-ի «Royals» երգն է նվագում:
Տեսանյութի սկզբում տղամարդը դատարկ դաշտում նստած է աթոռի վրա: Երաժշտությունը հնչելուց հետո հորիզոնում հայտնվում է կովերի նախիրը, որոնք վազում են իրենց տեիրոջ ուղղությամբ: Ելույթի վերջում Քլինգենբերգի շուրջ մի քանի տասնյակ կենդանի է հավաքվում: Վերջում կովերը կանգնում են ֆերմերից մի քանի մետր հռեավորությամբ եւ սկսում են մեղեդու հետ համահունչ բառաչել:
Երեք օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 4.3 մլն դիտում է ունեցել:











