Չինաստանը օգոստոսի 9-ին ուղեծիր է դուրս բերել «Յոգան-20» Երկրի արհեստական արբանյակը:

Ինչպես հաղորդել է Կենտրոնական չինական հեռուստատեսությունը, հետազոտական նպատակով սարքը գործարկվել է Հոբի անապատում գտնվող Ցզյունզյան տիեզերակայանից «Չանչժեն-4Սի» հրթիռակրի օգնությամբ (Long March-4C): Տիեզերակայանը գտնվում է Հանսու նահանգում՝ Չինաստանի հյուսիս-արեւմուտքում:

Չինական իշխանությունների տեղեկությունների համաձայն, գործիքը կօգտագործվի «գիտական փորձարկումների անցկացման, Երկրի եւ ցանքերի դիտարկման, ինչպես նաեւ տարերային աղետներից վնասի նվազեցման նպատակով»: