Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Թորոս Օնջոյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Քաղաքացին ահազանգ էր տվել ոստիկանություն, որ Արեւիկ գյուղի իրենց տնից գողացել են 3000 ԱՄՆ դոլար եւ երկու ոսկյա մատանի:

Օրեր անց ոստիկաններին հաջողվեց պարզել, որ գողությունը կատարել է Թորոս Օնջոյանը:

Թորոս Օնջոյանը հուլիսի 29-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ խոստովանական ցուցմունք է տվել. «Խմած էի, չէի ջոկում՝ ինչ եմ անում: Պատուհանը բաց էր, մտա, գողացա գումարը: 500 դոլարն էլ տարել էի, որ մանրեի, ճանապարհին կորցրի»:

Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: