Լաս-Վեգասում ամենամյա «Black Hat» համաժողովի ընթացքում հաքերները զեկույց են ներկայացրել, որը նվիրված է եղել կիբերհարձակումներից ավտոմեքենաների պաշտպանությանը: Նախկին հաքերներ Չառլի Միլլերն ու Քրիս Վալեյսիկը միջոցառման այցելուներին ծանոթացրել են մեքենաների վարկանիշի հետ, որոնք առավելի խոցելի են եղել չարտոնագրված մուտքի համար:
Մասնագետները նշել են, որ չեն փորձել ինքնուրույն ավտոմեքենաների համակարգ ներթափանցել, պարզապես ուսումնասիրել են հնարավոր թույլ կողմերը, ինչպիսիք են, օրինակ, «Wi-Fi»-ն ու «Bluetooth»-ը: Ըստ «Autonews»-ի, հենց դրանց օգնությամբ էլ հաքերները կարող են հեռավորության վրա հարձակումներ գործել մեքենաների վրա:
Պարզվում է՝ ամենաթույլ պաշտպանված ավտոմեքենաներն են Jeep Cherokee-ն, Cadillac Escalade-ն ու Toyota Prius-ը, որոնք թողարկվել են 2010 եւ 2014 թվականներին: Ամենից լավ պաշտպանված են 2006 թվականի Ford Fusion-ը, Range Rover Sport-ն ու Toyota Prius-ը:





























