Ծրագիրը, որը թույլ է տալիս «Facebook»-ում փոխել գունային ձեւավորումը, վնասակար է ճանաչվել: Նման եզրակացության են հանգել չինական «Cheetah Mobile» ընկերության մասնագետները: «Facebook Color Changer» ծրագիրն ունի միայն մեկ գործառույթ, որի էությունը էջի գույնի փոփոխությունն է:

Սակայն բանն այն է, որ ծրագիրը ֆիշինգային կայք է բացում (որի նպատակը դեպի օգտատիրոջ տվյալներ մուտքն է), որին արդեն զոհ է գնացել շուրջ 10.000 մարդ:

Բացի այդ, ժամանակի ընթացքում ծրագիրը սկսում է տարածվել զոհի ընկերների շրջանում: Ինչ վերաբերում է տարբեր հարթակների ծրագրերին, ապա դրանք հատուկ բնույթ ունեն:

Օրինակ՝ անհատական համակարգիչների համար մշակված ծրագիրն օգտատիրոջը պոռնոկայքեր կվերահասցեավորի, իսկ բջջային հեռախոսներին կհաղորդի վարակի մասին ու խորհուրդ կտա ներբեռնել ընտրված ծրագիրը: Այս մասին գրում է «VladTime.ru»-ն: