Techradar պորտալի տրամադրության տակ հայտնվել են iPhone 6-ի առաջին լուսանկարները՝ ֆիրմային տուփով:
Թեեւ կայքը չի կարող հերքել կամ հաստատել լուսանկարների իսկությունը, դրա ներկայացուցիչները պնդում են, որ նոր սարքը վաճառքում կհայտնվի մինչեւ սեպտեմբերի 19-ը:
Ըստ լրագրողների` լուսանկարներից դատելով կարելի է ասել, որ սմարթֆոնի նոր տարբերակը նախորդներից ավելի բարակ կլինի: Նոր iPhone-ը նաեւ մեծ էկրան կունենա:
Ենթադրվում է, որ նոր iPhone-ը պաշտոնապես կներկայացնեն սեպտեմբերի 9-ին, փոխանցում է gazeta.ru-ն:





























