Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրազեկիչը համակարգել է Թուրքիայի վրա հաքերային գրոհները, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ին:

Հաղորդվում է, որ 20-ամյա Հեկտոր Քսավիեր Մոնսեգուն համաձայնել է դառնալ ՀԴԲ-ի իրազեկիչ խուսափի 20-ամյա բանտարկությունից խուսափելու համար: Բացի այդ, նա խոստացել է «մատնել» Anonymous խմբի իր գործընկերներին:

Նրա տեղեկությունների շնորհիվ ՀԴԲ-ը ձերբակալել է աշխարհահռչակ հաքերների եւ կանխել ավելի քան 300 կիբերհարձակում:

Արդյունքում հայտնի է դարձել, որ իրազեկիչի կարգավիճակում լինելով հանդերձ, Մոնսեգուն թուրքական կառավարության ռեսուրսների վրա հաքերային հարձակումներով է զբաղվել: ՀԴԲ-ը պնդում է այդ գործողությունների օրինականությունը եւ հերքում իր ներգրավվածությունը որեւիցե հարձակմանը: