Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է գազի տեղափոխման համար նախատեսված բեռնատար-ցիստեռնը: Առաջին պայթյունին հաջորդել է պայթյունների շարքը:

Երջանիկ պատահականությամբ է հաջողվել խուսափել բազմաթիվ զոհերից. պայթյունից քիչ առաջ բենզալցակայանի հարեւանությամբ գտնվող խաչմերուկի լուսացույցը փոխել էր գույնը, եւ երթեւեկելի մասը դատարկվել էր:

Հարակից տների բնակիչները տարհանվել են: Դեպքի վայրից տեղափոխել են չորս մարդու, որոնցից երեքը ծանր վիճակում են եղել, փոխանցում է «Ռոսբալտը»: