Թայվանում 5,6 մագնիտուդի երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են կղզու արեւելքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 32 կմ խորության տակ:
Առաջին հարվածից երկու րոպե անց մասնագետներն արձանագրել են 4,1 մագնիտուդի հետցնցում:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի նախազգուշացում առայժմ չի հայտարարվել, հաղորդում է Utro.ru-ն:
1999թ. սեպտեմբերին Թայվանում 7,6 մագնիտուդի երկրաշարժի արդյունքում զոհվել էր 2,4 հազար մարդ:




























