Ամերիկացի գյուտարար Շոն Ուեսթը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է ընդամենը 26 վայրկյանում լիցքավորվող իր ստեղծած մարտկոցը:

Ավելին, գյուտարարի խոսքով, իր ստեղծած սարքը կարող է երկար ժամանակ պահել լիցքավորումը, իսկ վերալիցքավորման փուլերի թիվն անսահմանափակ է:

Նոր տեխնոլոգիան կարող է ամենապահանջվածներից մեկը դառնալ, օրինակ՝ բջջային գաջեթների շուկայում, ինչն էլ Ուեսթը փորձում է ապացուցել՝ ստեղծելով իր մարտկոցի իրականում գործող նմուշներ: Դրա համար նա արդեն ֆինանսավորվում է «Kickstarter» ռեսուրսի օգտատերերի կողմից:

AA եւ AAA տեսակի 1.5 Վոլտ լարմամբ եւ 1150 մԱ/ժ ծավալով մարտկոցի համար օգտատերը կվճարի 25 դոլար: Բացի այդ, առկա են նաեւ մարտկոցների այլ տեսակներ, որոնց արժեքն էականորեն տարբերվում է:

Ցավոք, բացի նախագծի հեղինակի խոսքերից, տվյալ տեխնոլոգիայի աշխատունակության այլ հավաստումներ դեռեւս չկան: Բացի այդ, դրա իրական հնարավորությունների մասին առայժմ չենք կարողանա իմանալ, քանի որ օգտատերերը գնած մարտկոցները կստանան միայն այս տարվա հոկտեմբերին: