Մեծ Բրիտանիայում՝ Միացյալ Թագավորության սահմանապահ ծառայության Ֆարնբորոյի օդանավակայանում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ղըրղզստանի նախկին նախագահի որդին՝ Մաքսիմ Բակիեւը:
Բակիեւը ժամանել էր Մեծ Բրիտանիա՝ ապաստան խնդրելու: Բակիեւ կրտսերը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Բիշքեկը նրան մեղադրում է յուրացումների եւ իշխանության չարաշահման մեջ: Երկրի գլխավոր դատախազությունը պնդում է, որ նա ապօրինաբար 35 միլիոն դոլար է գրպանել Ռուսաստանի տված 300 միլիոնանոց վարկից:
Բակիեւը գլխավորում էր Ղըրղզստանի պետական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման պետական գործակալությունը:



























