Հունիսի 12-ին, կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ Ծիծեռնակաբերդի անտառից շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնվածներ Արամ Շ.-ն և Սոնա Ա.-ն, ովքեր ի վիճակի չեն եղել հայտարարություն տալու:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, Սոնա Ա.-ն հաղորդել է, որ հունիսի 12-ին, ժ.14.30-ին, Ծիծեռնակաբերդի զբոսայգում, իրենց ապագա ամուսնության հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր նշանած Արամ Շ.-ն դանակով հարվածել է ապագա կնոջ թիկունքի ձախ հատվածին, այնուհետև նույն դանակով հարվածել իր կրծքավանդակին: