Սմարթֆոնների համաշխարհային շուկայում ամերիկյան Apple-ի մասնաբաժինը մինչեւ 2015թ. կնվազի մինչեւ 14%-ի՝ 2013թ. 15%-ի փոխարեն, իսկ հարավկորեական Samsung –ինը՝ 25%-ի՝ 2013թ. 31%-ի դիմաց։ Նման կանխատեսում է կատարել Fitch գործակալությունը։
Մասնագետները այդ նվազումները բացատրում են նրանով, որ առաջատար արտադրողները կշարունակեն բարձր արժեքով սարքեր արտադրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Գործակալությունում ակնկալում են, որ 2014թ. երկու արտադրողների արտադրանքի հանրագումարը կլինի 450-460 մլն սարքի մակարդակում (2013-ին ցուցանիշը կազմում էր 467 մլն սարք), այն դեպքում, երբ շուկայի ծավալը կաճի 20%-ով՝ մինչեւ 1,2 մլրդ սմարթֆոն։





























