Ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը պարբերաբար ստուգում է ճանապարհային ոստիկանության ծառայությունը:

Ի հայտ են բերվել խախտումներ ավագ տեսուչ Կարեն Գեւորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի եւ Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում:

Խախտումները նաեւ նկարահանվել են: Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություն չեն կազմել կանոնները խախտած վարորդների նկատմամբ, քաղաքացիներին թույլ են տվել նստել ծառայողական մեքենան, առանց անհրաժեշտության իրենք են խախտել երթեւեկության կանոնները, լուսաթարթիչները չեն միացրել շարք փոխելիս, իրենց ծառայողական մեքենան կանգնեցրել են երկրորդ շարք եւ այլն:

Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ավագ լեյտենանտ Ռուստամ Ավետիսյանի, լեյտենանտ Ռազմիկ Ասատրյանի, մայոր Կարեն Գեւորգյանի եւ ավագ լեյտենանտ Խաչատուր Սիմոնյանի լիազորությունները կասեցվել են, ներքին անվտանգության վարչությունը սկսել է ծառայողական քննություն: