Microsoft-ը լրատվամիջոցներին իր նոր սարքի շնորհանդեսի հրավիրատոմսերն է ուղարկել՝ կոչ անելով «սպասել ավելիին»: միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 4-ին՝ Բեռլինում կայանալիք IFA 2014 ցուցահանդեսի նախօրեին: Ամենայն հավանականությամբ, մեկ ամսից էլ շուտ ընկերությունը կցուցադրի «սելֆիի» Windows-սմարթֆոնը՝ այն նույն սարքը, որը մի քանի շաբաթ առաջ սարքավորումների բաժնի ղեկավար Սթիվեն Էլոպը ցուցադրել էր ներքին խորհրդակցության ժամանակ:
Ճակատային տեսախցիկի առկայության մասին հուշում են սարքի վրայի «о» տառը, որը «դիտանցքի» ոճային լուծումն է, ինչպես նաեւ Join us for more face time արտահայտությունը, որը մատնանշում է տեսազանգերը:
Ենթադրվում է, որ նորույթը կկոչեն Lumia 730 (կոդային անվանումը՝ Superman): Այն կունենա 4,7 դյույմանոց դիսփլեյ եւ հինգ մեգապիքսելանոց առջեւի տեսախցիկ, փոխանցում է Vesti. Ru-ն:
Նման սարք էլոպն իբրեւ թե ցուցադրել էր հուլիսին: Ըստ խոսակցությունների՝ նա եւս մեկ սարք էր ցուցադրել՝ Lumia 830 (կոդային անվանումը՝ Tesla), որը նկարագրել էր որպես «մատչելի բարձրակարգ հեռախոս»՝ PureView տեսախցիկով: Հավանաբար այն եւս կներկայացվի սեպտեմբերի 4-ին:
Microsoft-ի շնորհանդեսը կկայանա IFA 2014 ցուցահանդեսից մեկ օր առաջ: Այս տարի ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 10-ը:





























