Google-ը կմասնակցի Խաղաղ օվկիանոսի հատակով ինտերնետային մալուխի անցկացման աշխաըանքներին, փոխանցում է ZDNet-ը:
FASTER նախագիծը, որը ենթադրում է օպտիկա-մանրաթելային մալուխների անցկացում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ, տվյալների փոխանցում կապահովի մինչեւ 60 տբ/վրկ. արագությամբ:
Google-ից բացի մասնակցության մասին հայտարարել են Global Transit, NEC, China Telecom Global, KDDI, China Mobile International եւ SingTel ընկերությունները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ենթադրվում է, որ նախագիծը կիրականացվի 2016 թ. սկզբներին: Մինչ այդ Google-ը մասնակցել էր Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ մալուխների անցկացմանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ նախորդ սերնդի մալուխների անցկացմանը:





























