Twitter -ի մոտ 23 մլն անձնական էջեր բոտեր են, ասվում է Engadget պորտալի հոդվածում:
Սա կազմում է Twitter -ի օգտատերերի մոտ 8,5% -ը:
Միաժամանակ Twitter -ը հայտարարում է միկրոբլոգների ծառայության օգտատերերի թվի ավելացման մասին: Սակայն կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ ստուգել՝ դրանք իրական մարդկանց հաշվին են ավելանում, թե բոտեր են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Twitter-ն ակտիվ պայքարում է բոտերի դեմ, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ փորձառու օգտատերերը չեն կարողանում դրանք տարբերել իրական մարդկանցից:





























