Բրիտանուհի Ռեբեքա Սմիթի բաղձալի երազանքն իրականացել է. ստեղծել են նրա տարեց շան կլոնը: Daily Mail,-ը հայտնում , որ Լոնդոնի բնակչուհին իր սիրասուն շան ճշգրիտ կրկնօրինակի տիրուհին է դարձել:
Մինի Վիննի անունով տաքսան կլոնավորվել է 12-ամյա Վիննիի մաշկի բջիջներից: Աշխատանքները կատարվել են Հարավային Կորեայի լաբորատորիաներից մեկում: Անցյալ հանգստյան օրերին գենետիկ պատճեններ հանդիսացող երկու շները առաջին անգամ հանդիպել են Սմիթի տանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մինի Վինին ամբողջովին համապատասխանում է Վինիին, երբ վերջինս քոթոթ էր: Ես չեմ կարողանում հավատալ, հրաշք է տեղի ունեցել», - ասել է 29-ամյա բրիտանուհին:
Սիրելի շան կլոնավորումն արժեցել է 90 հազար դոլար: Սակայն Սմիթը ոչ մի դրամ չի ծախսել, քանի որ հաղթել է համապատասխան մրցույթում:
«Նրանք այնքան նման են, որ նույնչափ են քնում եւ միաժամանակ արթնանում», - հայտարարել է կլոնավորված շան տիրուհին:





























