Լոնդոնի բնակիչնեը ցնցված են եղել՝ քաղաքի փողոցներում նկատելով հավի կաշվից կոստյում հագած տղամարդուն: Ինքնամփոփ տեսքով տղամարդը շրջել է մետրոյում, խանութներում, թափառել այգում: Ականատեսները նշում են, որ բրիտանացին ոչ միայն ճչացող տեսք է ունեցել, այլ նաեւ անտանելի հոտ է արձակել, հաղորդում է Mirror:
Պարզվել է, որ այս տարօրինակ տեսքի հեղինակը բրիտանացի նկարիչ Լյուիս Ջի Բերտոնն է: Բրիտանացու խոսքով՝ նման կերպով հասարակական վայրերում իր հայտնվելը FLESH («մարմին») անունը կրող ներկայացման մի մասն է, հաղորդում է Vesti.ru-ն:
Բերտոնը պատմել է, որ իր փորձարկման «նպատակը մարդկային անհատի եւ նրա առեւտրայնացման փոխկապվածության ուսումնասիրությունն է, որն իրականացվում է սոցիալական մեդիայի միջոցով»:











