Գերմանացի գիտնականները նավթում կյանք են հայտնաբերել: Մանր  կաթիլներում հատուկ մանրէներ են հայտնաբերվել: Իրենց աշխատանքի եզրահանգումները գիտնականները հրապարակել են գիտական ամսագրում:

Աշխատանքն իրականացվել է Կարիբյան ծովում գտնվող Տրինիդադ կղզում, փոխանցում է Informing-ը: Փիչ Լեյքի ափերին բավական շատ  մաքուր հեղուկ ասֆալտ կա: Նավթն այնտեղ մակերեւույթ է բարձրանում:

Հենց այդ հեղուկի փոքրիկ  կաթիլներում էլ հայտնաբերվել են  մեթան արտադրող արժեքավոր մանրէներ:

Իհարկե, մանրէները փոխում են նավթի քիմիական  բաղադրությունը (ոչ լավ իմաստով): Սակայն դա կարող է նաեւ օգուտ բերել, քանի որ պրոցեսը կարող է օգտագործվել  գրունտային ջրերը մաքրելիս:

Ներկայումս գիտնականների աշխատանքը շարունակվում է: