Ամերիկյան քիմիական հանրության համաժողովին ճապոնացի մասնագետները գիտական աշխարհին այրվածքների բուժման համար նանոնյութ են ներկայացրել:

Կաթնաթթվի հիման վրա պոլիմերից պատրաստված նանոթերթիկները կատարյալ են մարմնի ցանկացած մակերեւույթ ծածկելու համար, հաղորդում է Informing-ը:

Պոլիմերը այրված հատվածում գերբարակ շերտ է ստեղծում: Մեկ անգամյա օգտագործման դեպքում էֆեկտը երեք օր է շարունակվում: Երկրորդ անգամ օգտագործելիս կարելի է խոսել 6-օրյա պաշտպանության մասին:

Այժմ այս գյուտի հեղինակները մտադիր են կենդանիների վրա հետազոտություններ կատարել: