Աստղագետները հայտնում են, որ օգոստոսի 27-ին Մարսի եւ Երկրի միջեւ հեռավորությունը նվազագույն կլինի:

Ցանցում տարածված որոշ տվյալներով՝ Մարսն օգոստոսին լիալուսնից մեծ կլինի, քանի որ Կարմիր մոլորակի եւ Երկրի միջեւ հեռավորությունը ռեկորդային փոքր կլինի:

2003 թ. Մարսը Երկրին մ. թ. ա. 57 617 թվից ի վեր ամենափոքր հեռավորության վրա էր գտնվել: Հաջորդ անգամ այդպիսի մերձեցում կլինի 2287 թ., հայտնում է  «24smi» կայքը:

Միաժամանակ աստղագետները պնդում են, որ օգոստոսի 27-ին երկնքում Մարսը Լուսնի չափով տեսանելի չի լինի, քանի որ դա անհնար է այն հանգամանքներում, որոնք գոյություն ունեն Արեգակնային համակարգում: Եթե Մարսը այդպիսի հեռավորության վրա լինի, ապա դրա ձգողականությունը կործանարար ազդեցություն կունենա մեր մոլորակի վրա: