Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 15-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով Հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների եւ Հայաստանի միջեւ ծավալված համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում եւ դրանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունը:


























