Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը որոշում է ընդունել բարձրացնել դիմորդների՝ հայոց լեզվից եւ գրականությունից հանձնած միասնական պետական քննության միավորները: Այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Սակայն նա հստակ չի նշել, թե քանի միավորով են բարձրացնելու գնահատականները, այնուամենայնիվ հավելելով, որ այն չի գերազանցի 3 միավորը: Նախարարի խոսքով, գնահատման եւ թեստավորման կենտրոնը կորոշի, թե հատկապես ո՞ր հարցերի դեպքում են բարձրացվելու գնահատականները:
Նշենք, որ դիմորդների ավելի քան 10% կտրվել է պետական միասնական քննությունից թեստերի բարդության պատճառով: Առավելագույն միավորը կարողացել են ստանալ միայն երկու հոգի: Քնությունների միջին գնահատականը 10,8 բալ է:


























