Գերագույն Ռադայի անկուսակցական պատգամավոր Ալեքսանդր Շեւչենկոյի եւ Օլեգ Լյաշկոյի միջեւ վեճն ավարտվել է ծեծկռտուքով, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

Խորհրդարանականների միջեւ մի քանի րոպե շարունակվել է ընդհարումը կապված Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակի հետ: Այնուհետ Շեւչենկոն մի քանի անգամ հրել է Լյաշկոյին, ինչին նա պատասխանել է. «Ինչո՞ւ ես հրում: Ավելի լավ է Դոնբաս գնա: Դու այնտեղ երբեք չես եղել»:

Շեւչենկոյին սա դուր չի եկել, եւ նա հարվածել է հակառակորդին, վերջինս ընկել է: Լրագրողները բարձրացրել են նրան, ջուր տվել:

Մի քանի րոպե անց Լյաշկոն ուշքի է եկել: Հարցազրույցում նա հայտնել է, որ Շեւչենկոն «Կոլոմոյսկու մարդն է»: