Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել  զգուշավոր մոտեցում ցուցաբերել ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեի վերականգնման հարցին։ Հանդիպումը կայացել է Լիմասոլում (Կիպրոս)՝ խորհրդարանների նախագահների Եվրոպական կոնֆերանսի շրջանակներում։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ բանաձեւերի կատարմանը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեին առնչվող հարցեր։ Նրանք եկել են այն եզրակացության, որ այս հարցում պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։

Ենթակոմիտեի աշխատանքների վերսկսումը չպետք է վնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին։ Բացի այդ, նշվել է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը չի նպաստում  վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը։