Հարավկորեական արտադրող Samsung-ը SmartThings «խելացի» տների համար ձեռք է բերել աքսեսուարներ մշակողին, հաղորդում է Gazeta.ru-ն ՝վկայակոչելով The New York Times

Երկու ընկերություններն էլ հրաժարվել են հրապարակել գործարքի գինը: Որոշ տվյալներով՝ խոսքը 200 մլն դոլարի մասին է:

SmartThings սթարթափը ի հայտ է եկել 2012թ.: Ընկերության համենահայտնի հավաքածուն արժե 330 դոլար, այն իր մեջ ներառում է կենցաղային էլեկտրատեխնիկային միացվող սենսորներ եւ ինտերնետ-մարշրուտիզատոր: Նման կերպ տեխնիկան կարելի է վերահսկել Android կամ iOS հավելվածի օգնությամբ:

Գործարքի շնորհիվ Samsung-ը «խելացի» տան տեխնոլոգիաների ոլորտում կարող է մրցակցել Apple-ի եւ Google-ի հետ, ասվում է հոդվածում: Ավելի վաղ Google-ը 3,2 մլրդ դոլարով ձեռք էր բերել Nest ընկերությունը, իսկ Apple-ը ներկայացրել է HomeKit նախագիծը:

Ինչ վերաբերում է SmartThings-ին, դրանք շտաբ-բնակարանը Վաշինգթոնի կտեղափոխվի Պալո-Ալտո եւ կդառնա Samsung-ի բաց նորարարական կենտրոնի մի մասը: