Համացանցից եւ էլեկտրոնային փոստից օգտվելը կարող է կանխել տարեց մարդկանց մոտ հիշողության կորուստը: Այս եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքները

8 տարի տեւող հետազոտությունը, որի շրջանակներում 50-90 տարեկան մոտ 6500 բրիտանացի են ուսումնասիրվել, հայտնաբերվել է, որ պարբերաբար համացանցից  օգտվողների ուղեղը ավելի դանդաղ է ծերանում, քան մյուսներինը:

Կամավորները պարբերաբար հիշողության թեսթավորում են ացնել, որի շրջանակներում նրանց խնդրել են հիշել բառերի շարք: Գիտնականները նշել են, որ էլեկտրոնային փոստից կամ համացանցի օգտվողները 3%-ով ավելի լավ են հիշել, քան դրանցից չօգտվողները, հաղորդում է FederalPost-ը:

Համակարգչային գրագիտությունը սահմանվում է՝  որպես համացանցում գործողությունների ծրագրման եւ իրականացման ընդունակություն: Այն խթանում է ուղեղի ճանաչողական ցանցերի աշխատանքը:

Այս եզրահանգումները պետք է օգտագործվեն կառավարությունների կողմից, տարեց մարդկանց շրջանում համացանցի տարածվածությունը բարձրացնելու նպատակով : Հիշողության կորուսը, որպես կանոն, սկսվում է 45-60 տարեկան մարդկանց մոտ: Բացի ծերությունից, դրա վրա կարող են ազդել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետն ու սխալ սնունդը: