Ուխտինսկի ճանապարհային հասարակական գործիչները տեսագրություն են հրապարակել՝ ցուցադրելով ասֆալտի ծայրահեղ ցածր որակը, որով ասֆալտապատել են Բելգոպսկի մայրուղին: Տեսագրությունում երեւում է, որ ասֆալտը հեշտությամբ պոկվում է ճանապարհից:
«Նոր բարձրտեխնոլոգիական ասֆալտը պարզապես ավազի վրա են դրել: Ասֆալտի հաստությունը տատանվում է 4 սմ-ից 9 մմ միջեւ… «ՇչՄԱ-15» տեսակի նոր ասֆալտը չեն միացրել հին ասֆալտի հետ, քանի որ չկա նաեւ «հին ասֆալտը»: Տեղ-տեղ հին ասֆալտը, իհարկե, երեւում է: Բայց այն նույնպես մշակված չէ, ուստի ասֆալտի շերտերի միաձուլումը ոչնչի չի նպաստում,- իր բլոգում գրել է հասարակական գործիչներից մեկը՝ Ռոման Խակիմզյանովը:- Այստեղ արդեն դժվար է մեղադրել ամերիկոսներին ու գեյրոպային: Այդ մեր պաշտոնյաներն են այդպես վերահսկում կապալառուներին»:











