Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել եւ մեկնել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օսիպյանը՝ մեկնաբանելով Aravot.am-ի տեղեկությունները:

«Ես այս պահին էլ աշխատանքի եմ եւ ոչ մի տեղ չեմ պատրաստվում մեկնել: Զարմանում եմ՝ որտեղից են նման տեղեկություններ հորինում: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում: Ինչ վերաբերվում է բիզնես ունենալուն, ապա ես իրավապահ եմ, ի՞նչ գործ ունեմ բիզնեսի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ Aravot.am-ը գրել էր. «Մեր տեղեկություններով, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախատեսում է առաջիկայում աշխատանքից դուրս գալու դիմում գրի եւ մեկնի Մոսկվա՝ բիզնեսով զբաղվելու»: