Ճապոնիայի վարչական գործերի եւ հեռահաղորդակցման հարցերի նախարարությունը մտադիր է արդեն 2020 թ. ստեղծել եւ սկսել օգտագործել 5G նորագույն կապը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  համազգային The Yomiuri Shimbun թերթը:

Ճապոնիայի այս նախարարությունը հուսով է իր ծրագիրն իրագործել արդեն մինչեւ 2020 թ. Օլիմպիական ամառային խաղերի սկսվելը, որոնք տեղի են ունենալու Տոկիոյում:

Հաղորդվում է, որ բոլոր գիտական գյուտերի ծախսերը ներառված են 2015 ֆինանսական տարվա բյուջեում: Իսկ այս տարվա վերջին նախարարությունը  նախատեսում է նաեւ հատուկ խորհուրդ ստեղծել, որում կընդգրկվեն առաջատար հեռահաղորդակցման ընկերությունների, բջջային օպերատորների եւ էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ: