Ամերիկացի ինժեներներին հաջողվել է տատու-մարտկոց ստեղծել: Այն մաշկի վրա հայտնվելուց հետո կարող է 70 միկրովատ հզրուոթյամբ էներգիա արտադրել մարդու քրտնքից:

Գյուտարարները փոքր եւ բարակ, հատուկ ֆերմենտից սենսոր են հավաքել, որն ամրանում է ժամանակավոր դաջվածքին մարմնի ցանկացած հատվածում:

Այդ ֆերմենտի վրա ազդում է լակտատը՝ նյութ, որն առկա է մարդու քրտնքի մեջ: Իր հերթին քրտինքը կաթնաթթու է պարունակում եւ էլեկտրական ազդանշան է արտադրում, որն յուրահատուկ կերպով բացասական լիցքեր է հավաքում, հաղորդում է «Vladtime»-ը:

Տատու-մարտկոցը կամավորների վրա հաջող փորձարկում է անցել, որից հետո ստեղծողները որոշում են ընդունել լիարժեք մարտկոց ստեղծել, որը կկարողանա մարդու քրտինքից էլեկտրաէներգիա արտադրել: