Կանադացի Քորի Վադենն ամբողջ տարին գումար է կուտակել, որպեսզի մորն անակնկալ մատուցի. ավտոմեքենա, որի մասին կինը երազել է ամբողջ կյանքում:
Նվերի առիթով մոր հրճվանքը ցուցադրող հոլովակը երկու օրվա ընթացքում շուրջ 3.5 մլն դիտում է ունեցել:
Այդ օրը Քորին խնդրել է մորն իր հետ փողոց դուրս գալ՝ իբր փաստագրական ֆիլմ նկարահանելու համար: Աստիճաններին նրանք կանգ են առել եւ նա ասել է. «Մինչ դուրս գանք, ուզում եմ քեզ ինչ-որ բան տալ: Ահա: Սա նամակ է, որը քեզ այսօր փոստով են ուղարկել»:
Բացելով ծրարը՝ մայրը չի զսպել հույզերը, երբ տեսել է բանալիներն ու ավտոմեքենայի լուսանկարը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այնուհետեւ նրանք փողոց են դուրս եկել, որին հաջորդել է մոր բուռն հրճվանքը: Նա նստել է տան մոտ կայանված իր նոր «1973 Saab 99 EMS»-ի ղեկին, որը կայանված էր տան մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:











