Իրանական լրատվամիջոցներն «ամաչում են» իրենց հայրենակցուհի Մարիամ Միրզախանի համար, ով Ֆիլդսի մրցանակի դափնեկիր է դարձել: Նրանք աղջկա լուսանկարները տպագրելիս գլխին հիջաբ են նկարել: Իսլամական հանրապետության մամուլը փորձում է խուսափել սկանդալից, որը կարող է ծագել կրոնական նորմերին չհետեւելու պատճառով: Այս մասին գրում է «Al-Arabiya»-ն:

Ներկայում Միրզախանին բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ մաթեմատիկա է դասավանդում Սթենֆորդի համալսարանում, եւ լուսանկարներում հիմնականում առանց հիջաբի է: Այս առիթով իրանական լրատվամիջոցները ստիպված են եղել աշխարհում առաջին կին մրցանակակրի մասին լուրը հրապարակելիս կամ լուսանկարն այնպես կտրել, որպեսզի մազերը չերեւան, կա՛մ ավանդական գլխաշոր ավելացնել:

Սակայն ոչ բոլորն են այսքան արմատական քայլերի դիմել: Երկրի նախագահ Հասան Ռոուհանին իր թվիթերյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ կինն առանց գլխաշորի է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրառումը բացասական արձագանք է գտել պահպանողական իշխանությունների ներկայացուցիչների շրջանում:

Ֆիլդսովյան մրցանակը, որը նաեւ անվանում են «Նոբելյան մրցանակ» մաթեմատիկոսների շրջանում, հանձնում են 4 տարին մեկ անգամ մինչեւ 40 տարեկան գիտնականներին: Միրզախանին առաջին կին դափնեկիրն է, ով արժանացել է Ֆիլդսի շքանշանի: