ՄՏԿ-ի ինժեներներ Օլեգ Արտեմիեւը եւ Ալեքսանդր Սկվորցովը կմեկնեն բաց տիեզերք: ՄՏԿ-ի սահմաններից դուրս գործունեությունը հիմնականում կրելու է գիտական ուղղվածություն:
Տիեզերագնացները կարձակեն ռուս-պերուական «Չասկի-1» նանոարբանյակը: Նրանք նաեւ փորձերի շրջանակներում կիրականացնեն գիտական սարքավորման մոնտաժ, կլուսանկարահանեն:
Դրսի դիտահորի բացումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 17:59-ին: Արտեմիեւը եւ Սկվորցովը բաց տիեզերքում կմնան վեց ժամ 16 րոպե: ՄՏԿ անձնակազմի մնացած անդամները տիեզերակայանից կապահովագրեն իրենց գործընկերներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























