Ղըրղզստանում հունիսի 16-ը հայտարարվել է երկրի հարավում բռնկված բախումների զոհերի սգո օր: Վերջին պաշտոնական տվյալներով, զանգվածային անկարգությունների արդյունքում Օշում սպանվել է 178 հոգի, ավելի քան 1,8 հազարը վնասվածքներ են ստացել:
Միեւնույն ժամանակ, ոչ պաշտոնական տվյալներով, զոհերը կարող են մի քանի անգամ ավելի շատ լինել, քանի որ ուզբեկների մոտ ընդունված է զոհվածներին թաղել մեկ օրվա ընթացքում, հաղորդում է Rbc.ru-ն:
Զանգվածային անկարգությունները ղըրղզների եւ ուզբեկների միջեւ ծայր էին առել Օշ քաղաքում: Ժամանակավոր կառավարությունը առճակատման համար մեղադրում է Բակիեւի ընտանիքին:


























