Հունիսի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում Աշտարակ-Երեւան ավտոմայրուղու առաջին հատվածում դեռեւս չպարզված հանգամանքներում` «Նիսսան» մակնիշի 20 SS 042 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապահի երթեւեկելի մասից եւ բախվել կամրջի  բետոնե արգելապատնեշին: Մեքենան սլանալիս է եղել մեծ արագությամբ: Պատահարի հետեւանքով, վարորդը` 25-ամյա Արտակ Դիլբարյանը, եւ ուղեւոր, 20-ամյա Գուրգեն Սահակյանը մահացել են: 26-ամյա Արգամ Միրզոյանը եւ 19-ամյա Արմեն Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով նախ տեղափոխվել են Աշտարակի, ապա Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Փրկարարների ուժերով զոհվածների դիերը դուրս են բերվել ավտոմեքենայից:

Ըստ բժիշկների` Ա. Ավետիսյանի վիճակը ծանր կայուն է, Ա. Միրզոյանինը` բավարար:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հարուցված է քրեական գործ: Նախնական տվյալներով, մեքենայում գտնվել են Սպիտակ քաղաքի  մի բարձրաստիճան պաշտոնյայի հարազատները:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի