ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը գոհ է Սոչիում օգոստոսի 10-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպման արդյունքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԻՆ-ի եւ ԵԿՄ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Ես ոչ թե Սոչիից, այլ 25 տարի առաջ եմ մեր նախագահին ճանաչել,  ամեն ինչ հասկացել եմ, որ ինքը մեծ մարդ է, հայրենասեր է: Էդ պահին երկրում չէի, բայց ավելի մեծ վստահություն եմ զգացել։ Ես այնքան հպարտացա, որ բոլոր հայերը տարբեր շրջաններից, տարբեր երկրներից մեր նախագահի մասին գոհացուցիչ  էին խոսում: Այո, լավ էր, էն, որ թուրքը փորձում էր անել, չկարողացավ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

ԵԿՄ վարչության նախագահի կարշիքով՝ մեր փրկությունը մեր միասնության մեջ է. «Գիտեք՝ երբ է Արցախի հարց լինում, երբ որ մենք ստեղ սկսում ենք կռվել, վարկաբեկել, նոր թուրքը ժրում է, եթե մենք միասնական ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը, ոչ էլ բարձրացնելու էն այդ հարցը»: