Ղըրղզստանում անկայուն ներքին իրավիճակի պատճառով  Թուրքական ավիաուղիներին պատկանող 2-րդ ինքնաթիռը Թուրքիա է տեղափոխել Ղըրղզստանում գտնվող իր քաղաքացիներին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի առավոտյան 2-րդ ինքնաթիռը Ղըրղզստանի Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում գտնվող Թուրքիայի 149 քաղաքացու տեղափոխել է Ստամբուլ։ Ղըրղզստանից վերադարձող ինքնաթիռի մեջ է եղել նաեւ Թուրքիայի մի դանակահարված քաղաքացի, ով  վերքերն ստացել է Օշի փողոցներից մեկում՝ 4 հոգանոց խմբի կողմից։

Նշենք, որ հունիսի 15-ին եւս 1 ինքնաթիռ Ստամբուլ էր տեղափոխել Թուրքիայի 151 քաղաքացու։