Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների փաթեթին` «Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ:

Թուրքիան Թել-Ավիվի դեսպանատանը թողնելու է ամենացածր դասի դիվանագիտական անձնակազմ, իսրայելական նավերին արգելվելու է մտնել երկրի տարածք: Անկարայում ծրագրում են վիզային ռեժիմ մտցնել Իսրայելի քաղաքացիների համար, սակայն վիզաներ կստանան ոչ բոլորը, հաղորդում է Isra.com-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Չեղյալ են հայտարարվելու բոլոր համաձայնագրերը` ռազմա-տեխնիկական, տնտեսական, գիտական, մարզական եւ մշակութային ոլոտներում: Թուրքիայում արգելվելու է գնել իսրայելական ապրանքներ: