Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում թուրքական զինված ուժերի եւ PKK-ի զինյալների միջեւ բախում է տեղի ունեցել։

Թուրքիայի զինված ուժերը որոնողական գործողությունների ընթացքում հանկարծակի քուրդ զինյալների դեմ են դուրս եկել։ Սկսված բախման ընթացքում 1 թուրք զինվորական սպանվել եւ 1-ը՝ վիրավորվել,  զոհ կա նաեւ PKK-ի զինյալների շարքում։