Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծի բոլոր հարցերը պետք էր նախօրոք լուծել: Այս մասին կառավարության օգոստոսի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շրջանցիկ ճանապարհի կառուցման համար նոր մրցույթ հայտարարելու հարցը քննարկելիս:

Վարչապետին զայրացրել է այն, որ նոր որոշմամբ ստիպված են լինելու ճանապարհի համար նախատեսված գումարն ավելացնել 55 մլն դրամով:

«Դուք դա ինչպե՞ս կբացատրեք», -  հարցրել է նախարարը՝ դիմելով տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին: «Ճանապարհի շրջանցիկ հատվածում ծագել է 9-րդ աստիճանի գրունտի վրա պայթեցման աշխատանքների հարցը», - պարզաբանել է Առաքելյանը: «Իսկ ինչպե՞ս մենք դա բացատրենք հասարակությանը»: Հարցը քննարկելու վերաբերյալ  փոխնախարարի խոստմանը Աբրահամյանը բարկացած հակադարձել է.  «Ոչ մի բան քննարկել պետք չէ, դուք ձեր գործը նորմալ արեք»: Դրանից հետո նախագիծը, այնուամենայնիվ, ընդունվել է: 

Հիշեցնենք, Ադրբեջանին սահմանամերձ շրջանցիկ ճանապարհահատվածը կառուցվում է անվտանգության նկատառումներով: Աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբերի 31-ը: